Երևան–Կապան–Երևան չվերթերն այսուհետև կիրականացվեն շաբաթական 3 անգամ

Մինչ այս շաբաթական չվերթերի քանկը 2-ն էր՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթերի հաճախականությունն ավելացել է։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Ներկայում իրականացվող` երկուշաբթի և ուրբաթ օրերի չվերթներին ավելացել է ևս մեկը։ Այսուհետև կանոնավոր կերպով ևս մեկ չվերթ կիրականացվի նաև չորեքշաբթի օրերին»,– գրել է Ղուկասյանը։
Հիշեցնենք, որ Երևան–Կապան–Երևան չվերթի առաջին թռիչքը տեղի է ունեցել 2023 թ. ապրիլի 26–ին: Այն կրում էր տեխնիկական բնույթ: Օգոստոսի 21–ից արդեն սկսել են իրականացնել կոմերցիոն ուղևորափոխադրումներ։
Թռիչքն իրականացվում է L-410 տիպի ինքնաթիռով, տևողությունը 45 րոպե է։ Երևանից թռիչքը առավոտյան ժամը 08։00-ին է լինում, իսկ Կապանից` 10։00-ին։ Մի ուղղությամբ տոմսի արժեքը սկսվում է 20 000 ՀՀ դրամից։
Ընդհանուր առմամբ՝ 2024 թվականի առաջին եռամսյակում այս ուղղությամբ 12 չվերթ է իրականացվել։ Նշված ժամանակահատվածում Երևանից Կապան Է մեկնել 41 ուղևոր, հակառակ ուղղությամբ՝ 55 ուղևոր: