ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ, գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Արտակ Քամալյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արտակ Քամալյանը ծնվել է 1970 թվականի մայիսի 9-ին: 1990 թվականին ավարտել է Կ.Դ. Գլինկայի անվան Վորոնեժի գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը: 2000 թվականին ստացել է տնտեսագիտական գիտությունների դոկտորի աստիճան:
2020 թվականի փետրվարի 1-ից Արտակ Քամալյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամն էր (նախարար):
Նախքան Հանձնաժողովում պաշտոնի նշանակվելը Արտակ Քամալյանը զբաղեցնում էր ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարի, ապա ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը: