ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ–ն շարունակում է աշխատել ընտրողաբար առանձին էթնիկ խմբերի ոչնչացմանն ուղղված բիոագենտների ստեղծման վրա։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ–լեյտենանտ Իգոր Կիրիլովը։
«ԱՄՆ–ն շարունակում է աշխատել առանձին էթնիկ խմբերի խոցման հնարավորությամբ բիոագենտների ստեղծման վրա», – ճեպազրույցի ժամանակ ասել է Կիրիլովը։
Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ–ն տեղեկություններ էր հրապարակել, որոնք հաստատում էին Ուկրաինայից ԱՄՆ–ի և նրա դաշնակիցների կողմից կենսաբանական նյութերի զանգվածային հավաքման և տեղափոխման փաստը։
Մինչև ռազմական հատուկ գործողությունների մեկնարկը ԱՄՆ–ին և նրա դաշնակիցներին հաջողվել էր Ուկրաինայից շուրջ 16 հազար կենսանմուշ դուրս բերել։ Մասնավորապես, Յու-Պի-8 նախագծի շրջանակում արյան նմուշներ էին վերցվել ուկրաինացի 4000 զինծառայողից։ Միաժամանակ վտանգավոր պաթոգեններ և դրանց տարածիչներ էին դուրս բերվում (ավելի քան 10 հազար նմուշ)։