Արևմտյան Նեղոսի տենդի դեպքերի 80 տոկոսն ասիմպտոմ են․Մարգարյան

Sputnik
Արեւմտյան Նեղոսի տենդը Հայաստանում շարունակում է տարածվել։ Առողջապահության նախարարության տվյալներով` անցած մոտ 20 օրերի ընթացքում 7 տասնյակից ավելի դեպքեր են գրանցվել, որոնցից մեկը մահվան ելքով. պացիենտն ունեցել է ուղեկցող հիվանդություններ։
«Ուիգմոր» կանանց ու երեխաների հիվանդանոցի» վարակաբան Սոսե Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում փաստում է, որ Արևմտյան Նեղոսի տենդով վարակների դեպքերի 80 տոկոսն ասիպմտոմ է։ Մնացած դեպքերում վարակվածի մոտ կարող է լինել ջերմության, գլխացավ, ցանավորում։
Հիվանդության ինկուբացիոն շրջանը կարող է տևել 2-ից 3 շաբաթ, բայց ավելի հաճախ տևում է 3-ից 6 օր։
«Արևմտյան Նեղոսի տենդի դեպքերի 80 տոկոսն ասիմպտոմ են»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է Սոսե Մարգարյանը։