ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին այսօր ժամը 15։00–ի սահմաններում իրար են բախվել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և «Ford» մակնիշի բեռնատարը, կա զոհ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
6 անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանք են` «Ford» մակնիշի բեռնատարի վարորդ Ա․Ե.-ն (ծնված 1989 թ․), «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Մ. Ա.-ն (ծնված 1968 թ.), Մ. Ս.-ն (ծնված 1950 թ.), Գ. Ս.-ն (ծնված 1975 թ.), Ա. Ն.-ն (ծնված 1958 թ.), Ս. Ս.-ն (ծնված 2006 թ.):
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս.Ն.-ն (ծնված 1962 թ.) և Գ. Ղ.-ն (ծնված 1973 թ.) մահացել են։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը: