Վաչագան Հովհաննիսյանը դարձավ բազկամարտի աշխարհի չեմպիոն

Բազկամարտ. Արխիվային լուսանկար
Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Հայաստանը ներկայացնող Ազատ Սրապյանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ներկայացուցիչ Վաչագան Հովհաննիսյանը (70 կգ) բազկամարտի աշխարհի առաջնությունում դարձել է չեմպիոն:
Առաջնությունն անցկացվել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում։
Հայ բազկամարտիկն աշխարհի չեմպիոն է դարձել ձախ ձեռքով մրցումներ ժամանակ՝ եզրափակիչում հաղթելով ղազախ Նուրբոլաթ Բասիմբեկին:
Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրը ևս մեր հավաքականից է` Հայաստանը ներկայացնող Ազատ Սրապյանը:
Հիշեցնենք` Վաչագան Հովհաննիսյանը մայիսին դարձել էր նաև Եվրոպայի չեմպիոն: