ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Այս տարվա սեպտեմբերի 3-ից «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ–ն կգործարկվի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը։ Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։
Տեղեկացվում է, որ գնացքը Երևանից կմեկնի ամսվա կենտ օրերին, իսկ Թբիլիսիից` ամսվա զույգ օրերին։
«Չվացուցակին կարող եք ծանոթանալ մեր www.railway.am կայքում, տոմսերը կարող եք ձեռք բերել Երևան, Գյումրի, Վանաձոր, Արմավիր կայարանների տոմսարկղերում և առցանց»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է նաև, որ Երևան-Բաթումի-Երևան գնացքը աշխատում է առանց չվացուցակի փոփոխության մինչև 01․10․2024–ը։