ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Սարատովի վրա անօդաչուների հարձակումից 4 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տարածաշրջանի առողջապահության նախարարությանը:
«Մի կին ծանր վիճակում հոսպիտալացվել է։ Երեք տուժածներին տեղում օգնություն է ցուցաբերվել»,-հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ Սարատովի մարզպետ ՌոմանԲասարգինը հայտնել էր, որ ոչնչացված դրոնների բեկորներն ընկել են Սարատովի և Էնգելսի բնակելի տների վրա:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները:
Սարատովի վրա ԱԹՍ-ի հարձակումից չորս մարդ Է տուժել