ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 25-ին ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանը, որը արձակուրդում է եղել, Սևանի լողափերից մեկում ընտանիքի հետ հանգստանալիս նկատել է, որ մի խումբ անձինք բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցնում և հորդորել է նրանց դադարեցնել անհարգալից պահվածքը։ Խմբի անդամներն ի պատասխան հարձակվել ու ծեծի են ենթարկել նրան։
Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ա. Սահակյանը կոտրվածք է ստացել ու տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ա. Սահակյանին ծեծի ենթարկած անձանց ինքնությունը ճշտելու ու նրանց հայտնաբերելու ուղղությամբ։