Մակրոնը հայտարարել է, որ Դուրովին կալանավորելու որոշումը քաղաքական չէ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը. Արխիվային լուսանկար
Ֆրանսիայի նախագահը վստահ է, որ Ֆրանսիան ամենաշատն է գնահատում խոսքի ազատությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին ձերբակալելու որոշումը քաղաքական չէ:
«Պավել Դուրովի ձերբակալությունից հետո ես այստեղ Ֆրանսիայի մասին կեղծ տեղեկություններ եմ ընթերցում։ Ֆրանսիան ամենաշատն է գնահատում կարծիքի արտահայտման և հաղորդակցության ազատությունը, նորարարությունը և ձեռներեցությունը», - հայտարարել Է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Telegram-ի հիմնադրի ձերբակալությունը երկրի տարածքում տեղի է ունեցել դատական քննության շրջանակներում, որոշումը դատավորներինն է:
Պավել Դուրովը մեղադրվում է Telegram-ում կիբեռ և ֆինանսական ոլորտում կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ համագործակցությունից հրաժարվելու մեջ:
Օգոստոսի 24–ին ԶԼՄ-ները հայտնել են, որ Լե Բուրժե օդանավակայանում ձերբակալվել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը: Դա տեղի է ունեցել այն պահին, երբ նա դուրս էր գալիս մասնավոր ինքնաթիռից, որը, ինչպես պնդում են, ժամանել Էր Ադրբեջանից։ Ֆրանսիական մամուլի տեղեկություններով՝ Դուրովը, որ Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, հայտնվել է երկրում հետախուզվող անձանց ցուցակում: Ֆրանսիայի իրավապահները, տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Դուրովին հանցակից են համարում մի շարք դրվագներով, այդ թվում՝ երկրի իշխանությունների հետ համագործակցությունից Telegram-ի հրաժարվելու պատճառով:
Մեսենջերի հիմնադիրին, ի թիվս այլ բաների, կարող են առաջադրվել մեղադրանքներ ահաբեկչության, թմրանյութերի վաճառքի, խարդախության և փողերի լվացման համար: Ֆրանսիացի լրագրող Սիրիլ Ամուրսկու տեղեկություններով՝ գործարարին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում: Ավելի ուշ ԶԼՄ-ները հայտնել են, որ երկարաձգվել է Դուրովին կալանքի տակ պահելու ժամկետը։
Դուրովին մեղադրանք է առաջադրվել 12 հանցագործության համար. Փարիզի դատախազություն