«Լեռնցիների պարը» արձանախումբը կտեղափոխվի Մերգելյանի այգու հատված. Ավինյան

Քաղաքապետն ընդգծեց, որ կարևոր է արձանախմբի տեղափոխման ընթացքը գրագետ ապահովել և անհրաժեշտ կլինի կառավարության համապատասխան որոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. «Դվին» հյուրանոցի հարակից տարածքում գտնվող «Լեռնցիների պարը» արձանախումբը կտեղափոխվի Մերգելյանի այգու հատված։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով` Մերգելյանի այգում շինաշխատանքները 90 տոկոսով ավարտված են, 10 տոկոսը կարող են ավարտվել արձանախմբի տեղափոխությունից հետո։
Երևանում Վարդավառի կապակցությամբ լվացել են քաղաքի փողոցներն ու արձանները
Քաղաքապետն ընդգծեց, որ կարևոր է արձանախմբի տեղափոխման ընթացքը գրագետ ապահովել և անհրաժեշտ կկլինի կառավարության համապատասխան որոշումը։
Ավինյանին զեկուցվեց, որ նախագիծը ՏԿԵՆ է ուղարկվել, շահագրգիռ մարմինների կարծիքներից հետո շտկումներ են արվել, ապա նախագիծը նորից ուղարկվել է ՏԿԵՆ։
«Կարծում եմ՝ սեպտեմբերին կարող ենք ծառատունկ իրականացնել, դրանով էլ կարելի է այգու բացումն իրականացնել»,- ասաց Ավինյանը։
Հիշեցնենք, որ տարեսկզբից Կոմիտասի պողոտայի սկզբնամասում գտնվող Մհեր Մկրտչյան հրապարակի և «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքներ են ընթանում։
Երևանում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը