Ինչու է Հայաստանի իշխանություններին պետք «Խաղաղության խաչմերուկը». ռուս քաղաքագետի կարծիքը

«Խաղաղության խաչմերուկն» ուղղված է նախևառաջ արևմտյան լսարանին, սակայն քաղաքագետը կարծում է, որ նման նախագիծը դժվար կլինի իրագործել, քանի որ Հայաստանը բավարար քանակությամբ կոմունիկացիաներ չունի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Հայաստանյան իշխանությունների կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նպատակ ունի ինչ-որ կերպ չեզոքացնել և պատասխան տալ Ադրբեջանի կողմից առաջ քաշվող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասամբ արտարածքային տարբերակին։Սակայն նման նախագիծը դժվար կլինի իրականացնել, քանի որ Հայաստանը չունի բավարար քանակությամբ կոմունիկացիաներ։ Sputnik- ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը:
Անդրեյ Արեշև
Նա նաև հավելել է, որ հայաստանյան կողմը Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ հեռակա վեճերում հիշատակում է «Խաղաղության խաչմերուկը» միայն նրա համար, որպեսզի ընդգծի պաշտոնական Երևանի տեսանկյունից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի (որը ենթադրում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում) անկատարելիությունը։
«Անշուշտ,«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ձևակերպված է բավական «ընդհանուր» տեսքով, մի շարք ներկայացուցչական սլայդների, նկարների, ուղղությունների նշումով քարտեզների և սահմանակից երկրների հետ Հայաստանի հնարավոր կապի տարբերակով, բայց ինչպես ասացի՝ չափազանց ընդհանուր տեսքով։ Այն Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվել է մի շարք արտասահմանյան համաժողովներում, մասնավորապես առաջին անգամ՝ Թբիլիսիում, և ակնհայտորեն տրամադրված է եղել Արևմտյան լսարանին և Հայաստանի հեռանկարային հնարավորությունների ներկայացմանը, որոնք, սակայն, դեռ պետք է իրագործվեն», - նշել է Արեշևը։
Փորձագետիկարծիքով՝ խնդիրն այն է, որ տվյալ կոմունիկացիաները հիմնականում չկան կամ գտնվում են «սաղմնային» վիճակում։ Դա վերաբերում է և՛ երկաթուղիներին, և՛ ավտոմայրուղիներին, և՛ տարբեր տեսակի կոմունիկացիոն ենթակառուցվածքներին, որոնք կարող էին հետաքրքրություն ներկայացնել հնարավոր փոխադրողների համար։
«Բավական է նայել տարածաշրջանի քարտեզին, որպեսզի համոզվենք, որ Հայաստանը ՌԴ-ի հետ չունի սահման, և մեր երկրների միջև կապն ապահովվումէ հիմնականում Վրաստանի տարածքով։ Ադրբեջանի տարածքով դա չափազանց մեծ շրջերթ կլիներ՝ կապված անվտանգության հարցերի լուծման անհրաժեշտության հետ», - եզրափակել է փորձագետը։
«Խաղաղության խաչմերուկը» կարևոր է Հնդկական օվկիանոսում ենթակառուցվածքային ծրագրերի առումով
Միևնույն ժամանակ, նրան հասկանալի է Ադրբեջանի հետաքրքրությունը Սյունիքով «միջանցքի» հարցում։ Բաքուն ամենակարճ ճանապարհով դեպի Նախիջևան և Թուրքիա դուրս գալու կարիք ունի։ Ինչ վերաբերում է Արաքսի հարավային՝ իրանական ափերով, այսպես կոչված «Արաքսի միջանցքի» հետ կապված այլընտրանքային նախագծին, ապա տվյալ դեպքում քաղաքականությունը դժվար է տարանջատել տնտեսությունից։ Արեշևի խոսքով՝ Իրանը կարող է ադրբեջանական կողմին պայմաններ ներկայացնել, որոնք սահմանափակումներ են նախատեսում Իրանի տարածքով երթուղու ռազմա-լոգիստիկ օգտագործման մասով:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն առաջին անգամ ներկայացրեց 2023 թվականի հոկտեմբերին Թբիլիսիում կայացած համաժողովի ժամանակ։ Նախաձեռնության նպատակն է նպաստել տարածաշրջանում կայունության ամրապնդմանը՝ Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի և Հայաստանի միջև կապերի ավելացման հաշվին: Այդ նախագծի շրջանակում Երևանը նախատեսում է աշխատել Ասիայից Իրանի ու Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքների ստեղծման ուղղությամբ, որից հետո հնարավոր կլինի մուտք գործել Սև ծով, այնուհետև՝ եվրոպական երկրներ: