Հակառակ էֆեկտն է ունենալու. ԵԽԽՎ նախագահը` պատվիրակների մուտքն Ադրբեջան արգելելու մասին

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը. Արխիվային լուսանկար
Թեոդորոս Ռուսոպուլոսը կարծում է, որ չի կարելի անցանկալի անձ հայտարարել խղճի մտոք քվեարկած մարդկանց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը քննադատել է Ադրբեջանի իշխանությունների` ԵԽԽՎ որոշ պատգամավորների մուտքը երկիր արգելելու որոշումը:
«Դա վատ ազդանշան է, որը միայն բարդացնում է Ադրբեջանի ներկայիս վիճակը Եվրոպայի խորհրդում»,-ասվում է Ռուսոպուլոսի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում։
Նրա խոսքով` անդամ պետությունները պարտավորվել են պահպանել ժողովրդավարության չափանիշները. խղճի մտոք քվեարկած մարդկանց սև ցուցակում ներառելը միայն հակառակ էֆեկտ կարող է ունենալ:
Ավելի վաղ Ադրբեջանի իշխանություններն արգելել էին իրենց երկիր մտնել ԵԽԽՎ այն պատգամավորներին, որոնք դեմ էին քվեարկել կազմակերպությունում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների վավերացմանը: