Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կհանդիպի արցախցիների հետ

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Երևանում. Արխիվային լուսանկար
Հանդիպմանը ներկա կլինեն նաև Արցախի թեմի թեմական խորհրդի անդամները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կհանդիպի արցախցիների հետ։ Այդ մասին հայտնում է Արցախի թեմը։
Նշվում է, որ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 30–ին ժամը 19:00:
Արցախի թեմի նախաձեռնած հանդիպումների ժամանակ արցախահայերը կհանդիպեն Արցախի թեմի նախկին հոգևորականների, մտավորականների, մշակույթի ու այլ ոլորտների գործիչների հետ։
«Հանդիպումների նպատակն է հոգևոր առումով գոտեպնդել ու համախմբել մեր հայրենակիցներին»,– ասված է հայտարարության մեջ:
Հանդիպմանը ներկա կլինեն նաև Արցախի թեմի թեմական խորհրդի անդամները:
Արցախից բռնի տեղահանվածներն առաջիկայում կստանան 2023-ի սեպտեմբերի թոշակներն ու նպաստները