ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշեր ոչնչացրել են 20 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը ։
«Անցած գիշերվա ընթացքում Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում օբյեկտների ուղղությամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձի ժամանակ ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել և որսացել են ուկրաինական 20 ինքնաթիռային տիպի ԱԹՍ», - ասված է հաղորդագրության մեջ:
ՌԴ ՊՆ-ում նշել են, որ ինը ԱԹՍ խոցվել է Սարատովի մարզի տարածքում, երեքը ՝ Կուրսկի մարզում, երկուական ԱԹՍ ոչնչացվել է Բելգորոդի, Բրյանսկի և Տուլայի մարզերի տարածքներում, ինչպես նաև մեկական անօդաչու է խոցվել Օրյոլի և Ռյազանի շրջաններում:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: