Ինչ էլ աներ, միևնույնն է, դժգոհողներ լինելու էին. Ծառուկյան

Sputnik
Հիսուս Քրիստոսի 33 մետրանոց արձանի գրեթե ավարտուն տեսքը տեսնելու նպատակով այսօր Զովունի է այցելել նաև նախագծի հեղինակ և իրագործող, գործարար Գագիկ Ծառուկյանը։
Նա ևս պատասխանել է նախագծի վերաբերալ լրագրողների հարցերին։ Անդրադարձել նաև քննադատական մեկնաբանություններին։«Ինչ էլ աներ, միևնույն է, դժգոհողներ լինելու էին»,– ասել է Ծառուկյանը ու հիշեցրել` ժամանակին Ֆրանսիայում էլ քննադատում էին Էյֆելյան աշտարակի կառուցման գաղափարը։