Անհատ տաքսիստներին հարկային դաշտ բերելու կառավարության ընդունած նոր կարգավորումներին ուշադրություն չի դարձվելու, և մարդիկ վարելու են իրենց տաքսիները ինչպես վարում էին. Sputnik Արմենիային ասել է «Քաղաքացի-Հարկատու-Բիզնես Իրավապաշտպան կազմակերպություն» ՀԿ հիմնադիր եւ փոխնախագահ Էդուարդ Բադալյանը` մեկնաբանելով Կառավարությունը վերջին նիստում հաստատված որոշումը։
Բադալյանի համոզմամբ`նման ծավալուն փոփոխության մասին 10-15 օրը չափազանց կարճ ժամանակ է նոր կարգավորումը ներդնելու համար, հատկապես, որ հայտարարվում է, որ էլեկտրոնային հարթակն էլ հասանելի է լինելու միայն սեպտեմբերի 1-ին։
Հիշեցնենք` ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը գործադրի նիստում մանրամասն ներկայացրել է, թե ինչ պետք է անեն վարորդները`օրինապաշտ հրկատու դառնալու համար։
Բադասյանի խոսքով` ավտոմեքենայի մեջ ՀԴՄ սարքտեղադրելու կարիք չկա, անհատ վարորդները կկարողանան գրանցվել եկամուտների հայտարարագիր ներկայացնողների «Ես եմ» էլեկտրոնային հարթակում, ստանալ հարկ վճարողի հաշվառման համարանիշ և յուրաքանչյուր պատվերի համար գեներացնել էլեկտրոնային առցանց ՀԴՄ կտրոն։
Վարչապետ Փաշինյանին ՊԵԿ նախագահի այս հայտարարությունն անակնկալի է բերել։ «Ես եմ համակարգը դեռ պետք է ունենալ»,– նկատել է վարչապետը` հավելելով, որ դրանից օգտվելու իրավունք շարքային քաղաքացիները դեռ չունեն, և իչպես պարզվում է դա այնքան էլ պարզ ընթացակարգ չէ։
Կառավարության նիստում ծավալված երկար քննարկումը նաև այլ խնդիրներ ու անհարթություններ ի հայտ բերեց։ Օրինակ`վարչապետի համար անհասկանալի է, թե ինչու առցանց գրանցվելուց հետո, հարկատու դարձած տաքսիստը չի ազատվում օրենքով ամրագրված լիցենզավորմա պահանջից, ինչպես առցանց տաքսի հավելվածներով աշխատող վարորդները։