Թվերը վկայում են, որ շատ վարակակիր մոծակներ ու շարունակում են վիրուսը տարածել. Հովակիմ Զաքարյան

Sputnik
Արեւմտյան Նեղոսի տենդը Հայաստանում շարունակում է տարածվել։ Առողջապահության նախարարությունը պարբերաբար ներկայացնում է վարակվածների թիվը` միաժամանակ հավելելով, որ ծանր հիվանդներ չկան, օգոստոսի սկզբին գրանցված մահվան միակ դեպքում պացիենտը ունեցել է բազմաթիվ ուղեկցող հիվանդություններ։
Չնայած դրան, մասնագետները առողջապահության նախարարությանը քննադատում են անհրաժեշտ միջոցառումներ չձեռնարկելու կամ ուշացնելու համար։
«Եթե արդեն 70-ից ավելի վարկվածներ կան, նշանակում է բավական շատ վարակակիր մոծակներ կան ու շարունակում են վիրուսը տարածել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, վարակաբան Հովակիմ Զաքարյանը` վերլուծելով պաշտոնապես հրապարակված տվյալները։