Փարիզը խուսափում է ձերբակալված Պավել Դուրովի հարցով գործակցությունից․ ՌԴ դեսպանատուն

Ֆրանսիայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը սերտ կապի մեջ է Դուրովի փաստաբանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Փարիզում ՌԴ դեսպանատունը Ֆրանսիայի իշխանություններից պահանջել է պարզաբանել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալության պատճառները, սակայն Ֆրանսիայի իշխանություններն առայժմ խուսափում են այդ հարցի շուրջ գործակցությունից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Դեսպանատան մամուլի ծառայությունից նշել են, որ կապի մեջ են նաև Դուրովի փաստաբանի հետ:
Հիշեցնենք` Telegram–ի հիմնադիր Պավել Դուրովին ձերբակալել են Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում: Ձերբակալությունը տեղի է ունեցել Դուրովին պատկանող ինքնաթիռից նրա դուրս գալու ժամանակ, որը ժամանել է Ադրբեջանից։ Ֆրանսիական մամուլի տեղեկություններով՝ Դուրովը, որն ունի Ֆրանսիայի քաղաքացիություն, հայտնվել է երկրում հետախուզվող անձանց ցուցակում:
Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ երկրի իրավապահ մարմինները Դուրովին հանցակից են համարում մի շարք դրվագներով, այդ թվում՝ իշխանությունների հետ համագործակցությունից Telegram-ի հրաժարվելու պատճառով: Telegram-ի հիմնադրին այսօր կարող են մեղադրանքներ առաջադրվել, այդ թվում՝ ահաբեկչության, թմրանյութերի վաճառքի, խարդախության և փողերի լվացման համար: Ֆրանսիացի լրագրող Սիրիլ Ամուրսկու տեղեկություններով՝ գործարարին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:
Դուրովի ձերբակալության ֆոնին Մասկը չի բացառել X-ի դեմ միջոցները
Telegram-ի ալիքները ամբողջ աշխարհից տարբեր լսարաններով աջակցում են Դուրովին: Մեկը վերբեռնում է գործարարի տեսանյութերը կամ լուսանկարները, մեկը՝ նրանից մեջբերումներ: Մեսենջերում շատ հաղորդագրություններ ստորագրվում են FREEDUROV հեշթեգով (անգլ.՝ «ազատություն Դուրովին» - խմբ.): Մեսենջերում հայտնվում են նաև համանուն բոտեր։