ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Միջնորդները՝ ի դեմս Ռուսաստանի, Իրանի և Իրաքի, Սիրիային և Թուրքիային հաշտեցնելու անկեղծ փորձեր են ձեռնարկել, սակայն մերձեցման գործընթացում առաջընթաց դեռ չկա։ Այս մասին ասել է Սիրայի նախագահ Բաշար Ալ–Ասադը՝ ելույթ ունենալով Ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) նոր գումարումից առաջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Սիրիայի առաջնորդը նշել է, որ պայմանավորվածությունները դրանք հրապարակվում են համատեղ հայտարարությամբ, որը դառնում է ընդհանուր հարաբերությունների հիմնական մասը և ներառում է բանակցություններ՝ մերժելով կողմերից որևէ մեկի երկակի ստանդարտների կիրառումը:
«Ճիշտ չեն թուրքերի հայտարարություններն, թե Սիրիան պատրաստ չէ բանակցությունների՝ նախքան Սիրիայի տարածքից թուրքական ուժերի դուրսբերումը։ Կարևոր է, որ մենք ունենանք հստակ փուլեր, և ցանկացած նախաձեռնության հիմքը լինի ինքնիշխանությունը»,-նշել Է Ասադը։
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովն ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպում կազմակերպելու՝ Մոսկվայի պատրաստակամության մասին, սակայն, նրա խոսքով, դրա համար անհրաժեշտ է լուրջ նախապատրաստություն:
Սիրիայում քաղաքացիական պատերազմը սկսվել է 2011թ․-ին։ Թուրքիան, որը մինչ այդ հակամարտությունը սերտ հարաբերություններ էր պահպանում Դամասկոսի հետ, հանդես է եկել Ասադի հակառակորդների կողմից։ 2024 թվականի ամռանն ակտիվացել է երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ արտգործնախարար Հաքան Ֆիդանը գործընկերների հետ որոշում է Անկարայի ու Դամասկոսի հարաբերությունները կարգավորելու և Թուրքիայի և Սիրիայի առաջնորդների բանակցությունները երրորդ երկրում իրականացնելու ծրագիր: Սիրիայի ԱԳՆ-ն ի պատասխան հայտարարել է, որ Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի մինչև 2011 թվականը եղած իրավիճակին վերադառնալու վրա։