«Երևանը» 4:1 հաշվով հաղթեց թուրքական «Շիշլիին» ֆուտզալի Չեմպիոնների լիգայում

«Երևանը»
Հայաստանի չեմպիոն «Երևանը» հանդես է գալիս D խմբում և ունի 6 միավոր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik․ ՈւԵՖԱ–ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի որակավորման նախնական փուլի D խմբի երրորդ մրցափուլում Հայաստանի չեմպիոն «Երևանը» 4:1 հաշվով պարտության մատնեց ֆուտզալի Թուրքիայի չեմպիոն «Շիշլիին»։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Նշվում է, որ «Երևանի» կազմում մեկական գոլով աչքի են ընկել Ռաֆիկ Մելիքյանը, Արամ Սարգսյանը, Աղասի Եղիազարյանը և Գարեգին Մաշումյանը։
«Երևանը» D խմբում տոնել է երկու հաղթանակ և կրել մեկ պարտություն՝ խմբում հավաքելով 6 միավոր։
Այսպիսով, «Երևանն» այս պահին D խմբում զբաղեցնում է երկրորդ տեղը։ Նիդեռլանդական և անգլիական ակումբներն իրենց հանդիպումը կսկսեն քիչ անց։ Հաջորդ փուլ են դուրս գալիս խմբերում առաջին տեղը զբաղեցրած թիմերը։