ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik․ Պատիժների կատարման դաշնային ծառայության աշխատակիցները, որոնք տուժել են Վոլգոգրադի մարզի ուղղիչ գաղութում պատանդառման հետևանքով, ծանր վիճակում են: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ծառայության ներկայացուցչին:
Օգոստոսի 23-ին հայտնի դարձավ, որ Վոլգոգրադի մարզի թիվ 19 գաղութի կալանավորները պատանդառել են գաղութի աշխատակիցներին։ Որոշ ժամանակ անց հայտարարվեց, որ հատուկջոկատայինների դիպուկահարները չեզոքացրել են 4 բանտարկյալի և ազատ արձակեցին պատանդներին: Միջադեպի հետևանքով մահացել են Պատիժների կատարման դաշնային ծառայության չորս աշխատակիցներ, ևս չորսը՝ վիրավորվել:
«Տուժածների վիճակը ծանր է»,- հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը:
Տուժածները բուժում են ստանում Վոլգոգրադի բժշկական հաստատատություններում։