Սևանա լճի տարածքում դիակ է հայտնաբերվել

Շտապօգնության աշխատակիցները արձանագրել են 69-ամյա քաղաքցու մահը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Սևանա լճի մասնավոր լողափերից մեկի տարածքում դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 18:38-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին ջրի մեջ չի շարժվում, օգնություն է անհրաժեշտ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը քաղաքացին դուրս է բերվել ափ, տեղում գտնվող շտապօգնության աշխատակիցները արձանագրել են Է․ Ղ․-ի (ծնված 1955 թ․) մահը։
Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. փրկարարները կնոջ դիակ են դուրս բերել ջրանցքից