ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը մարզում է անցկացրել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի հաղթող Կառլոս Ալկարասի հետ։ Նա լուսանկար է հրապարակել սոցցանցում։
«Միշտ հաճելի է,» – լուսանկարին կից գրել է Խաչանովը։
Թենիսիստները մարզումն անցկացրել են ԱՄՆ-ի բաց առաջնությանը (US Open) նախապատրաստվելու շրջանակում:
Մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 26-ին: Կարեն Խաչանովի առաջին մրցակիցը կլինի բրիտանացի թենիսիստ Դանիել Էվանսը: US Open-ի մրցանակային ֆոնդը 75 մլն դոլար է: