ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik․ Մադագասկարի ազգային հավաքականի անդամ Սանդրո Դեննիս Տրեմուլեն միացել է Երևանի «Արարատին»։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կենտրոնական պաշտպան Սանդրո Տրեմուլեն ծնվել է նոյեմբերի 18-ին ֆրանսիական Սետ քաղաքում:
190 սմ հասակով 24-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը բելգիական «Սեռեն» է եղել (Seraing): Մինչ այդ նա հանդես է եկել ֆրանսիական «Վանն», «Սետ» և այլ ակումբներում:
Նա հրավիրվել է Մադագասկարի հավաքական՝ սեպտեմբերի 5-ին և 9-ին կայանալիք Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության որակավորման փուլի Թունիսի և Կոմորյան կղզիների ընտրանիների հետ հանդիպումներին: