Խոշոր հրդեհ Այնթապում․ պահեստ է այրվում

Խոշոր հրդեհ Այնթապում
Հրդեհն արդեն մեկուսացվել է, նախնական տեղեկություններով՝ 1 անձ տեղափոխվել է հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik․ Արարատի մարզի Այնթապ գյուղի պահեստներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է 11։20-ի սահմաններում։

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ։ Ժամը 11։50-ի դրությամբ հրդեհը մեկուսացվել է է։

Հավելենք, որ ըստ shamshyan.com-ի՝ դիզվառելիքի պահեստ է այրվում։ Կայքի տեղեկություններով՝ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: