Անյթապում բռնկված խոշոր հրդեհը շուրջ 6 ժամ անց մարվել է. մանրամասներ

Անյթապում բռնկված խոշոր հրդեհը մարվել է
Հրդեհը մեկուսացնելուց հետո հրշեջները գրեթե 5 ժամ հովացման աշխատանքներ են իրականացրել՝ թույլ չտալով հրդեհի տարածումը դեպի գլանատակառներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Արարատի մարզի Այնթապ գյուղում բռնկված խոշոր հրդեհը մարվել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Այնթապ գյուղի 13-րդ փողոցի վերջնամասում գտնվող պահեստային հատվածում բռնված հրդեհը մարելու համար հրշեջ-փրկարական 6 մարտական հաշվարկ է մեկնել։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի թիվ 39/3 հասցեում գտնվող բենզալցակայանի պահեստարանում։ Գլանատակառից տեղի է ունեցել դիզվառելիքի արտահոսք, որը դադարեցվել է լցակայանի աշխատակիցների կողմից։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։49-ին, մարվել՝ 17։14-ին: Ժամը 12։35-ից 17։14-ը փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ և կանխել հրդեհի տարածումը դեպի գլանատակառներ։
Այրվել են «KamAZ» մակնիշի ավտոմեքենայի խցիկը (մասամբ), սանհանգույց, էլեկտրական մալուխներ, երկու 200 լիտրանոց տարա՝ լցված դիզելային վառելիքով, փայտե տակդիրներ, անվադողեր, զսպանակավոր խողովակներ, ավտոմեքենայի լիցքավորման սարք, 6 կրակմարիչ, 2 գեներատոր:
Անյթապում բռնկված խոշոր հրդեհը մարվել է