Ադրբեջանի շահը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումից հասկանալի է. նրանց ամենակարճ ճանապարհով դեպի Նախիջևան և Թուրքիա ելք է պետք։ Sputnik-ին տված հարցազրույցում ասել է է ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը՝ մեկնաբանելով տարածաշրջանում այլընտրանքային երթուղիների ստեղծումը։
Քաղաքագետը շեշտել է, որ տարածաշրջանային ճանապարհային հանգույցներով այսօր հետաքրքրված են գրեթե բոլոր աշխարհաքաղաքական բևեռները, այդ թվում՝ ԱՄՆ-ը և Չինաստանը։
Անդրեյ Արիշևը դիտարկել է նաև Հայաստանի իշխանությունների առաջ քաշած խաղաղության խաչմերուկի գաղափարի իրագործման հնարավորությունն ու հնարավոր տարբերակները՝ աշխարհաքաղաքական տնտեսական շահերի տեսանկյունից։