Ծեծկռտուք և դանակահարություն Սևանի թերակղզու լողափնյա տարածքում. ձերբակալված կա

Սևանի թերակղզի
Միջոցառումներ են ձեռնարկվում մյուս դանակահարողին հայտնաբերելու ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Սևանի թերակղզու լողափնյա տարածքում մի խումբ տղամարդկանց միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում երկու անձ է դանակահարվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Միջադեպը տեղի է ունեցել երեկ` օգոստոսի 22-ին։ Ժամը 19։15-ին «Սևան» բժշկական կենտրոնից հայտնել են, որ կտրած վերքով 56-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:
Դեպքի վայրում ծառայություն իրականացնող պարեկները մոտեցել են վիճաբանության մասնակիցներին։ Երիտասարդներից մեկը պարեկներին հայտնել է, որ վիճաբանության մասնակից սևանցի երիտասարդը դանակով հարվածել է իրեն: Սևան քաղաքի բնակիչ 22-ամյա երիտասարդին պարեկները ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին:
«Պարզվել է, որ ժամը 18։00-ի սահմաններում թերակղզու լողափնյա տարածքում մի խումբ տղամարդկանց միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում էլ սևանցի 22-ամյա և 23-ամյա երկու երիտասարդները դանակահարել են վիճաբանության երկու մասնակցի»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ձերբակալված 22-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին:
Միջոցառումներ են ձեռնարկվում Սևան քաղաքի բնակիչ 23-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են։
Երևանում 15–ամյա պատանուն դանակով հարվածած 52–ամյա տղամարդը կձերբակալվի. ՔԿ