Սիրիայի ՊՆ-ն հայտնել է երկրի կենտրոնական հատվածում իսրայելական օդուժի հարվածների մասին

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՕՊ-ին հաջողվել է խոցել օդային թիրախների մի մասը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Սիրիայի կենտրոնական հատվածում գտնվող օբյեկտներին, վիրավորվել է 7 մարդ: Այս մասին հայտնում է Սիրիայի պաշտպանական գերատեսչությունը։
«Այսօր ժամը 19.35-ի սահմաններում Իսրայելը Հյուսիսային Լիբանանի օդային տարածքից հարվածներ է հասցրել կենտրոնական հատվածում գտնվող օբյեկտներին ... յոթ մարդ տուժել է, նաև նյութական վնաս է հասցվել»,–ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ սիրիական ՀՕՊ-ին հաջողվել է խոցել օդային թիրախների մի մասը։
Սիրիական Ալ-Վաթան թերթն ավելի վաղ հայտնել էր, որ իսրայելական հարձակման են ենթարկվել Հոմս նահանգի օբյեկտները:
Իսրայելի հնարավոր հարվածի ֆոնին ԻՀՊԿ սպաները լքում են Սիրիայի տարածքը. ԶԼՄ