ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ՌԴ Վոլգոգրադի մարզի թիվ 19 ուղղիչ գաղութի մի քանի բանտարկյալներ կարգապահական հանձնաժողովի նիստի ժամանակ պատանդներ են վերցրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ պատիժների կատարման դաշնային ծառայությանը:
«Վոլգոգրադի մարզի թիվ 19 ուղղիչ գաղութում կարգապահական հանձնաժողովի նիստի ժամանակ մի քանի բանտարկյալներ պատանդներ են վերցրել, կան տուժածներ»,- հայտնում է գործակալությունը։
Վոլգոգրադի մարզպետ Անդրեյ Բոչարովն էլ տեղեկացրել է, որ հիվանդանոց են տեղափոխվել ծառայության 4 աշխատակիցներ։
Գաղութը գտնվում է Սուրովիկինո քաղաքում։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ՌԴ Ռոստովի մարզի Դաշնային քրեակատարողական ծառայության գլխավոր վարչության նախնական կալանքի 1-ին կալանավայրի խցերից մեկում պահվող մեղադրյալը պատանդ էր վերցրել երկու աշխատակցի։ Հատուկ գործողության արդյունքում պատանդ վերցնողները չեզոքացվել էին։ Հաստատության աշխատակիցները չէին տուժել։