ՌԴ ներգաղթի որևէ սահմանափակում չի վերաբերվի ԵԱՏՄ երկրներին. ԵՏՀ պաշտոնյա

ԵԱՏՄ յուրաքանչյուր երկիր միության մյուս 4 երկրների աշխատանքային միգրանտներին տրամադրում է նույն հնարավորություններն ու սոցիալական երաշխիքները, ինչ սեփական քաղաքացիներին: Առանց գրանցման և աշխատանքային պայմանագրի երկրում գտնվելու կարգը նույնպես հնարավորինս պարզեցված է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ՌԴ ներգաղթի ոչ մի հնարավոր սահմանափակում չի ազդի ԵԱՏՄ երկրների քաղաքացիների վրա։ Այս մասին ԵՏՀ մամուլի ծառայության «Եվրասիական փոդքասթ»-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալթինայ Օմուրբեկովան։
Որքան է ԵԱՏՄ–ում աճել գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը 2024թ–ի առաջին կիսամյակում
Օգոստոսի վերջին ՌԴ Պետդուման նախատեսում է քննարկել մի շարք նախաձեռնություններ, որոնք վերաբերում են օտարերկրացիների աշխատանքային գործունեության սահմանափակումներին, նրանց համար հարկման բարձրացմանը, ինչպես նաև երկրում նրանց գտնվելու ժամկետների սահմանափակմանը: Այս կապակցությամբ Օմուրբեկովան հիշեցրել է, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի համաձայն` յուրաքանչյուր մասնակից երկիր պարտավոր է ԵԱՏՄ այլ երկրների աշխատողներին տրամադրել նույնպիսի իրավունքներ, ինչպես իր քաղաքացիներին:
ԵԱՏՄ գործընկերներն ազատված են ներգաղթի քվոտաներից, նրանցից աշխատանքի թույլտվություն չեն պահանջում և չեն ենթարկում ազգային աշխատաշուկան պաշտպանելու համար կիրառվող այլ սահմանափակումների: Բացառություն են կազմում միայն ռազմավարական նշանակության ճյուղերը։ Բացի այդ, ԵԱՏՄ երկրները ճանաչում են միմյանց բարձրագույն և մասնագիտական կրթության դիպլոմները (բացառությամբ բժշկության և դեղագործության)։ Օմուրբեկովան նաև հիշեցրել է, որ արդեն ստորագրվել է գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիր:
ԵԱՏՄ–ն և ԵՄ–ն անհամատեղելի են. Օվերչուկը` Հայաստանի ձգտման մասին
ԵԱՏՄ երկրների աշխատողներն ընդունող երկրում օգտվում են սոցիալական ապահովության ամբողջական փաթեթից, ներառյալ՝ ժամանակավոր անաշխատունակության, մայրության և պարտադիր բժշկական ապահովագրությունը արտադրական վնասվածքների դեպքում սոցիալական ապահովագրությունը: Պարտադիր բժշկական ապահովագրությունն առայժմ գործում է Ռուսաստանում, Ղազախստանում և Ղրղզստանում, սակայն շուտով ուժի մեջ կմտնի նաև Հայաստանում:
Օմուրբեկովան նաև նշել է, որ ԵԱՏՄ երկրների քաղաքացիները միության ցանկացած երկրում առանց գրանցման կարող են գտնվել մինչև 30 օր, իսկ 90 օրվա ընթացքում գտնել աշխատանք և կնքել աշխատանքային պայմանագիր: Պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում նրանք ունեն ևս 15 օր՝ նոր աշխատանք փնտրելու համար: Վերջերս ԵԱՏՄ երկրների քաղաքացիներին իրավունք է տրվել փոխել երկիր մուտք գործելու նպատակը (օրինակ՝ զբոսաշրջայինից աշխատանքային) առանց երկրից դուրս գալու և կրկին մուտք գործելու:
Այս տարվա 1-ին եռամսյակում ԵԱՏՄ երկրների հետ առևտուրը գերազանցել է 3,8մլրդ դոլարը. Պապոյան
Բացի այդ, «Աշխատանք առանց սահմանների» ծրագիրը թույլ է տալիս ԵԱՏՄ երկրներից պոտենցիալ միգրանտներին նույնիսկ նախքան մուտք գործելը ծանոթանալ միության այլ երկրներում առկա թափուր աշխատատեղերին: Պաշտոնական տվյալներով՝ 2023 թվականին ԵԱՏՄ երկրների մոտ 1 մլն քաղաքացիներ տեղաշարժվել են միության ներսում, ընդ որում ՝ նրանց 85 %-ը բաժին է ընկել Ռուսաստանին։