ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ավտոմեքենա է այրվել, կա երկու տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հրդեհի մասին ահազանգը ստացվել է այսօր` ժամը 19:11-ին, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Ա. Ս.-ին (ծնված 1981 թ․) և Մ. Խ.-ին (ծնված 1981 թ.) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել բժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:32-ին, մարվել՝ 19:39-ին: Այրվել է «Hyundai» մակնիշի ավտոմեքենան: