«Կովկաս» նավահանգստում խորտակված լաստանավի անդամներից 17–ը փրկվել են, 4-ին ԲԿ են տեղափոխել

Հիվանդանոց
Լաստանավը խորտակվել է Ուկրաինայի ԶՈւ–ի հասցրած հարվածի հետևանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Կուբանի «Կովկաս» նավահանգստում խորտակված լաստանավի անձնակազմի փրկված 17 անդամներից 4-ը տեղափոխվել են Կերչի հիվանդանոց, մյուսներն ամբուլատոր օգնություն են ստանում։ Տեղեկությունը հայտնում է Կուբանի օպերատիվ շտաբը։
«Փրկարարները շարունակում են ևս մեկ մարդու որոնողական գործողությունները», – ասվում է շտաբի Telegram–ալիքում։
Հիշեցնենք` օգոստոսի 22-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի ԶՈւ–ն ժամը 16.30–ին հարձակում է գործել «Կովկաս» նավահանգստում գտնվող լաստանավի վրա, որը բեռնված է եղել վառելիքային ցիստեռններով։ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտնեց, որ լաստանավը խորտակել է շարքից դուրս գալու պատճառով, կրակի օջախներ նավահանգստի տարածքում չկան։ Ավելի ուշ ՌԴ ԱԻՆ–ը տեղեկացրեց, որ լաստանավի անձնակազմի անդամներից 17–ը փրկվել են։