Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում 7 ԱԹՍ է խոցել Բելգորոդի և Կուրսկի մարզերում. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ
Ուկրաինական զորքերը տարբեր միջոցներով պարբերաբար գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն այս գիշերվա ընթացքում 7 ուկրաինական ԱԹՍ են ոչնչացրել ՌԴ-ի երկու մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Կանխվել է Կիևի ռեժիմի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը։ Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցներով ոչնչացվել է ուկրաինական չորս անօդաչու թռչող սարք Բելգորոդի մարզի տարածքում, ևս երեքը՝ Կուրսկի մարզի տարածքում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով (այդ թվում՝ ԱԹՍ-ների) գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը:
Բելառուսը պատրաստ է համարժեք պատասխան տալ Ուկրաինայի գործողություններին. ԱԽ