Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ-ը 2-ական ուկրաինական դրոն է խոցել Բելգորոդի և Կուրսկի մարզերում. ՌԴ ՊՆ

Անօդաչուները ոչնչացվել են Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-ից 15:30-ն ընկած ժամանակահատվածում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցները Բելգորոդի և Կուրսկի մարզերի տարածքներում ոչնչացրել են երկուական ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Օգոստոսի 23-ին Մոսկվայի ժամանակով ժամը 13.00-ից մինչև 15.30-ը խափանվել է Կիևի ռեժիմի ահաբեկչական գրոհը՝ ինքնաթիռի տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ, որոնցով նախատեսում էին Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտների վրա գրոհել։ ՀՕՊ հերթապահ միջոցներով Կուրսկի և Բելգորոդի մարզերի տարածքներում ոչնչացվել են 2-ական անօդաչուներ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես ՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը:
Կիևն առանց ԱՄՆ-ի համաձայնության մատը չէր շարժի. դեսպանը՝ Կուրսկի մարզի վրա հարձակման մասին
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության»: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։