ՀՀ–ում թանգարանների էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ է գործարկվել

Ազգային պատկերասրահ. արխիվային լուսանկար
Համակարգին արդեն 12 թանգարան է միացել։ Կայքի մշակման և սարքավորումներ ձեռք բերելու համար 150 հազար դոլար է ծախսվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Հայաստանում պետական թանգարանների էլեկտրոնային տոմսերի միասնական համակարգ է գործարկվել։ Կայքում կարելի է ոչ միայն տոմս ձեռք բերել, այլև ծանոթանալ նոր ցուցադրություններին։
Museumsarmenia.am նախագծի ղեկավար Հայկ Տոնոյանը
Համակարգին արդեն 12 պետական թանգարան է միացել, բայց կարող են միանալ նաև արգելոցներն ու մասնավոր թանգարանները։
Կայքից բացի, նաև հավելվածներ են գործարկվել բջջային հեռախոսների համար։
Կայքի մշակման և սարքավորումներ ձեռք բերելու համար 60 մլն դրամ է (150 հազար դոլար) ծախսվել։
Այսօրվանից կայքում մեկնարկել է սեպտեմբերի 21-ին բացվող «Մայր աստվածություն, Անահիտից Մարիամ» ցուցադրության տոմսերի վաճառքը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը
«Այս հարթակի շնորհիվ կկարողանանք հասկանալ` որ ցուցահանդեսներ են ավելի շատ հետաքրքրում այցելուներին, որ թանգարաններն են ամենապահանջվածը և ինչով կարելի է հետաքրքրել տեղացի այցելուներին և զբոսաշրջիկներին», – կայքի շնորհանդեսի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարի խոսքով` միասնական տոմսեր կգործեն նաև համակարգին միացած այլ թանգարանների համար։ Հետագայում համակարգը կարող է ներառվել զբոսաշրջային փաթեթներում։ Անդրեասյանի կարծիքով` դա կավելացնի այցելուների թիվը, կհանգեցնի թանգարանների եկամտի աճի, կնպաստի դրանց տնտեսական կայունությանը։
1 / 3

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը

2 / 3

Museumsarmenia.am նախագծի ղեկավար Հայկ Տոնոյանը

3 / 3

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը

ԶԼՄ–ների տվյալներով` Հայաստանում տարբեր ուղղվածության և մեծության ավելի քան 140 թանգարան կա։
«Զորաց քարերի» մոտ կտեղադրվի մոդուլային շենք` զբոսաշրջիկների սպասարկման նպատակով