ՀՀ հավաքականը ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ է նվաճել պարաբազկամարտի 26-րդ առաջնությունում

Հայաստանի հավաքականը 61 երկրների պայքարում զբաղեցրել է թիմային 4-րդ հորիզոնականը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Հայաստանի բազկամարտի հավաքականի կազմում հանդես եկած Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի ներկայացուցիչները բարձր արդյունքներ են գրանցել Մոլդովայում անցկացվող Պարաբազկամարտի աշխարհի 26-րդ առաջնությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Հայաստանի ներկայացուցիչները տարբեր դասակարգումների քաշային կարգերում մրցումներին մասնակցել են թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքով:
«Մրցման առաջին օրը մասնակցելով ձախ ձեռքով մրցապայքարին՝ աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել են Վալտեր Հարությունյանը, Սարգիս Խաչատրյանը, Գևորգ Համբարձումյանը, Անահիտ Բաբաջանյանն ու Նաիրա Մեսրոպյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել են Գուրգեն Անտոնյանը, Սարգիս Հարությունյանը և Շահեն Բաբայանը, իսկ բրոնզե մեդալ է նվաճել Արմեն Ենոքյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Մրցումային երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են աջ ձեռքով մրցապայքարին:
Աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել են Գուրգեն Անտոնյանը, Վալտեր Հարությունյանը, Շահեն Բաբայանը և Նաիրա Մեսրոպյանը: Արծաթե մեդալ են նվաճել Սարգիս Խաչատրյանն ու Վոլոդյա Բազեյանը, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Սարգիս Հարությունյանը:
Չեխիայի միջազգային պարաատլետիկայի առաջնությանը Սարգիս Ստեփանյանը հաղթանակներ է տարել
Հայաստանի հավաքականը 61 երկրների պայքարում զբաղեցրել է թիմային 4-րդ հորիզոնականը:
Հավելենք, որ Պարաբազկամարտի աշխարհի 26-րդ առաջնությանն անցկացվում է օգոստոսի 15-25-ը Մոլդովայում: