ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Երևանում կասեցրել է «Շամս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի (Աճառյան փ․) գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
Տեսչական մարմինը հայտնաբերել է, որ սննդի օբյեկտը ապահովված չէ ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով, անձնակազմը` հանդերձարանով։ Բացի այդ, առաստաղը, պատերը, հատակը չունեն հարթ մակերես, դեպի դուրս բացվող պատուհանները` հեշտությամբ բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր։
Երևանում կասեցրել է «Շամս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Պարզվել է նաև, որ որոշ սարքավորումներ, գործիքներ, պարագաներ և բեռնարկղեր, որոնք անմիջական շփման մեջ են սննդամթերքի հետ, պատրաստված չեն հիգիենայի պահանջները բավարարող նյութերից։
Ժամկետ է սահմանվել խախտումները վերացնելու համար։
Երևանում կասեցրել է «Շամս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը