Հօգուտ շահագործում չանցած ու չլիցենզավորված ատոմակայանի որոշում կայացնելը ռիսկային է.Ավետիսյան

Sputnik
Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Հայաստանի դիմումը՝ միանալու «123-րդ համաձայնագրին», որի հաստատման պարագայում Հայաստանը կարող է ստանալ ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ, Sputnik Արմենիան տեղեկացել է Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունից։
Եթե Հայաստանը միանա «123-րդ համաձայնագրին», դա կարող է ճանապարհ հարթել Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով նոր ատոմակայան նախագծելու և կառուցելու համար։
Վերջերս էլ տեղեկացանք, որ ամերիկյան մի ընկերություն` Միացյալ նահանգների կառավարության պատվերով, հայկական կողմի հետ համատեղ Հայաստանում իրականացնում է տեխնիկատնտեսական հետազոտություն` ամերիկյան արտադրողների կողմից առաջարկվող փոքր մոդուլային տեխնոլոգիաների վերաբերյալ։
Ի դեպ, Միացյալ նահանգների առաջարկած փոքր և միջին հզորության մոդուլային կայաններն աշխարհում դեռ պատշաճ փորձարկում չեն անցել։
«Հօգուտ շահագործում չանցած ու չլիցենզավորված ատոմակայանի որոշում կայացնելը ռիսկային է».-Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծել է էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանը։