Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Վոլգոգրադի մարզի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել, ՊՆ օբյեկտում հրդեհ է բռնկվել. մարզպետ

Վոլգոգրադի մարզպետը տեղեկացրել է, որ զոհեր չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ՀՕՊ ուժերը հետ են մղել ԱԹՍ-ների հարձակումը Վոլգոգրադի մարզի Մարինովկայի շրջանում։ Այս մասին հայտնում է Վոլգոգրադի մարզպետ Անդրեյ Բոչարովը։
«Այս գիշեր պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել ԱԹՍ-ների հարձակումը Վոլգոգրադի մարզի Մարինովկայի շրջանում, անօդաչու թռչող սարքերի մեծ մասը ոչնչացվել է: ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել պաշտպանության նախարարության օբյեկտի տարածքում։ Հրշեջ-փրկարարական ծառայություններն օպերատիվորեն սկսել են հրդեհաշիջման աշխատանքները: Զոհեր չկան»,- հայտնել է Բոչարովը։
Հիշեցնենք` ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ–ներով, գնդակոծում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները:
ՌԴ Կուրսկի մարզ Ուկրաինայի ներխուժումից հետո բանակցություններ չեն կարող լինել․ Լավրով
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «այն մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի և ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»: Դրա համար, նրա խոսքով, նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Կիևը հարձակում է նախապատրաստում Կուրսկի ատոմակայանի վրա. ՌԴ ԱԳՆ