Վլադիմիր Պուտինը զանգել է Կուրսկի մարզում վիրավորված ռազմական թղթակից Եվգենի Պոդդուբնիին

Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահը լրագրողին շնորհավորել է ծննդյան տարեդարձի կապակցությամբ ու շուտափույթ ապաքինում մաղթել նրան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր զանգել է Համառուսաստանյան պետական ​​հեռուստառադիոհեռարձակման ընկերության ռազմական թղթակից Եվգենի Պոդդուբնիին, որը ուկրաինական անօդաչուի հարվածի հետևանքով վիրավորվել է Կուրսկի մարզում։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Պուտինը Պոդդուբնիին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ, մաղթել է, որ նա շուտափույթ ապաքինվի և վերադառնա աշխատանքի», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` օգոստոսի 7-ի երեկոյան ուկրաինական կամիկաձե դրոնը գրոհել է այն մեքենան, որում եղել է Պոդդուբնին։ Դրանից անմիջապես հետո որոշ լրատվամիջոցներ և տելեգրամյան ալիքներ գրեցին, թե նա մահացել է։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ լրագրողը ողջ է մնացել և այրվածքներով ու վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պոդդուբնիի վիճակը ծանր է: Սկզբում նրան տարել են Կուրսկի հիվանդանոց, կատարել բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Հետո տեղափոխել են Մոսկվա՝ Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտ։