ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. «Կենտրոն» ռուսական զորքախմբի ստորաբաժանումները ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մեժևոյե բնակավայրը։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
««Կենտրոն» ռուսական զորքախմբի ստարաբաժանումների հաջող գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մեժևոյե բնակավայրը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ՊՆ–ն նախօրեին հայտարարել էր, որ «Կենտրոնի» ստորաբաժանումներն ազատագրել են ԴԺՀ–ի Ժելաննոյե բնակավայրը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։