Հրդեհ «Կովկաս» նավահանգստում. հայտարարվել է բարդության երրորդ աստիճան

Հրդեհ
Տեմրյուկի շրջանի ղեկավար Ֆյոդոր Բաբենկովի տվյալներով՝ լաստանավում 30 ցիստեռն է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. «Կովկաս» նավահանգստում բռնկված հրդեհը բարդության երրորդ աստիճան է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կուբանի օպերատիվ շտաբին:
Այսօր Կիևի ռեժիմը հարձակում է գործել «Կովկաս» նավահանգստում գտնվող լաստանավի վրա, որը բեռնված է եղել վառելիքային ցիստեռններով։ Տեղում աշխատում են արտակարգ և հատուկ ծառայությունները: Վառելանյութով և քսանյութերով ցիստեռնների հրդեհը մարելու նպատակով ուղարկվել է հրշեջ գնացք:
Տեմրյուկի շրջանի ղեկավար Ֆյոդոր Բաբենկովի տվյալներով՝ լաստանավում 30 ցիստեռն է եղել։
Մարիուպոլի առևտրային ցանցը մարդասիրական օգնության խոշոր խմբաքանակ կուղարկի Կուրսկի մարզ