Հայ պատանիները 2 մեդալ են նվաճել Եվրոպայի ինֆորմատիկայի օլիմպիադայում

Հայ պատանիները 2 մեդալ են նվաճել Եվրոպայի ինֆորմատիկայի օլիմպիադայում
Բրոնզե մեդալներ են նվաճել Տիգրան Մացակյանը և Արման Կիրակոսյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ՀՀ դպրոցականները 2 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 8-րդ օլիմպիադայում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Օլիմպիադան օգոստոսի 16-22-ն անցկացվել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշինևում: Օլիմպիադային մասնակցել է 26 երկրի 98 աշակերտ։
«Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներ Տիգրան Մացակյանը ու Վահագն Գյոզալյանը, ինչպես նաև Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 9-րդ դասարանի աշակերտ Արման Կիրակոսյանը և «Քվանտ» վարժարանի 8-րդ դասարանի աշակերտ Արեն Գրիգորյանը: Բրոնզե մեդալներ են նվաճել Տիգրան Մացակյանը և Արման Կիրակոսյանը, իսկ Վահագն Գյոզալյանն արժանացել է գովասանագրի»,– հայտնում է նախարարությունը:
Թիմը ղեկավարել են ԵՊՀ ուսանողներ Սամվել Անդրեասյանը և Սամվել Աբելյանը, իսկ ԵՊՀ դասախոս Արմեն Անդրեասյանն ընդգրկված էր EJOI-ի օլիմպիադայի կոմիտեի կազմում։
Գերատեսչությունը հիշեցրել է, որ 2023 թ.-ին Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 7-րդ օլիմպիադան անցկացվել էր Վրաստանի Քութաիսի քաղաքում, Հայաստանի թիմը արժանացել էր մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների։
Հայ դպրոցականները մեդալներով են վերադարձել ֆիզիկայի միջազգային օլիմպիադայից