ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին հաջորդ շաբաթ իր այցի ընթացքում անձամբ կգնահատի իրավիճակը Կուրսկի ատոմակայանի տարածքում, հայտնել են կազմակերպությունից։
Ինչպես հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ն, գործակալությունը տեղեկություն է ստացել Կուրսկի ատոմակայանի տարածքում հայտնաբերված անօդաչու թռչող սարքի մնացորդների մասին։
«Այդ պատճառով Գրոսսին հաստատել է իր մտադրությունը՝ անձամբ գնահատել իրավիճակը տեղում՝ հաջորդ շաբաթ նշանակած այցի ժամանակ»,- ասվում է ՄԱԳԱՏԷ-ի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը սերտ կապի մեջ է ՄԱԳԱՏԷ-ի քարտուղարության և Գրոսիի հետ՝ կապված Զապորոժիա ԱԷԿ-ի և Կուրսկի ԱԷԿ-ի նկատմամբ Կիևի ռեժիմի սադրանքների հետ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին՝ ժամը 5:30-ին, Ուկրաինայի զինված ուժերի մինչև հազար հոգանոց անձնակազմ ունեցող ստորաբաժանումներն անցել են հարձակման՝ Կուրսկի մարզում տարածք գրավելու նպատակով: Մարզում առ այսօր շարունակվում են մարտերը։
Քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար գործում է հակաահաբեկչական գործողության ռեժիմ։