ԵՏՀ մաքսային վարչության փոխտնօրեն է նշանակվել Սուրեն Մելիք-Իսրայելյանը

Սուրեն Մելիք-Իսրայելյանը
Սուրեն Մելիք-Իսրայելյանը մասնագիտությամբ տնտեսագետ է և երկար տարիներ աշխատել է մաքսային ծառայության ոլորտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային ենթակառուցվածքի վարչության տնօրենը նոր տեղակալ ունի։ Տեղեկությունը հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
Այս պաշտոնում նշանակվել է Սուրեն Մելիք-Իսրայելյանը:
Նա որպես ԵՏՀ մաքսային ենթակառուցվածքի վարչության փոխտնօրեն պաշտոնավարում է 2024 թվականի օգոստոսի 16-ից։
Սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի միջազգային տնտեսական հարաբերությունների բաժինը։ Տնտեսական գիտությունների թեկնածու է։
2001-2024 թթ․ Մելիք-Իսրայելյանի աշխատանքային գործունեությունը կապված է եղել Հայաստանում մաքսային ծառայության ոլորտի հետ։ Նա աշխատել է որպես ավագ տեսուչ՝ հասնելով միջազգային համագործակցության վարչության պետի պաշտոնին։ 2021 թվականից մինչև 2024-ը եղել է Եվրամիությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդը։
Մելիք-Իսրայելյանը ծնվել է 1974 թվականին Երևանում։
ԵՏՀ-ն ՀՀ–ի համար 2025 թ–ին մսի և կաթնամթերքի ներմուծման սակագնային քվոտաներ է սահմանել