Երևանում գեներալ-լեյտենանտի որդու մեքենայում կաթուցիչներ և թմրանյութ են հայտնաբերել

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Գեորգի Ապրիամովը հայտնել է, ոչ ինքնազգացողությունը վատացել է, երբ բախվել է այլ մեքենայի, սակայն բուժօգնությունից հրաժարվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Երևանի բնակիչ 38-ամյա Գեորգի Ապրիամովն իր վարած Hyundai Sonata մակնիշի մեքենայով բախվել է կայանված Opel մակնիշի մեքենային։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ վարորդը հայտնել է, թե ինքնազգացողությունը վատացել է, ինչի հետևանքով էլ այլ մեքենայի է բախվել։ Վերջինիս տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, այնտեղ նա բուժօգնությունից հրաժարվել է և տեղափոխվել է դեպքի վայր։
Տեղում ոստիկանները Ապրիամովի մեքենայում հայտնաբերել են կաթոցիչներ, թմրանյութի նմանվող զանգվածներ և այլ կասկածելի իրեր։
Դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, պարեկները վարորդին տեղափոխել են ոստիկանության բաժին։
Նշենք, որ ըստ տեղեկությունների` Գեորգի Ապրիամովը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, ՀՀ ԶՈւ գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի (Աբրահամյան) որդին է։