Երևանում 7 օրում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևան. Արխիվային լուսանկար
Նոր-Նորքում փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան չի գերազանցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Երևանում օգոստոսի 15-21-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ ներկայացնելով ՀՀ մայրաքաղաքում մթնոլորտային օդի որակը։
«Փոշու պարունակությունը օգոստոսի 15-ին Կենտրոնում և Շենգավիթում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Նմանատիպ իրավիճակ է եղել նաև օգոստոսի 21-ին Արաբկիրում։ Նոր-Նորքում փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան չի գերազանցել»,- ասված է հաղորդագրությունում։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը ևս սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է Նոր-Նորքում՝ օգոստոսի 15-ին, 17-ին և 20-ին։ Ուսումնասիրություններ կատարվել են նաև Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում, որտեղ նորման չի գերազանցել։
Ազատի երկօքսիդի պարունակությունը 1 շաբաթվա ընթացքում չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։