Ավտոմեքենային մեջ ՀԴՄ-ի տեղադրում չի նախատեսվում․Ռուստամ Բադասյան

Sputnik
Սեպտեմբերի 1–ից տաքսիստները պարտավոր կլինեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն տրամադրել. Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է հանրային բուռն քննարկման առարկա դարձած որոշման նախագիծը։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մանրամասն ներկայացրել է, թե ինչպես է գործելու նոր ընթացակարգը, ինչ նոր կարգավորումներ ու լրացուցիչ գործողություններ պետք է իրականացնեն տաքսու վարորդներն ու նրանց ծառայություններից օգտվող ուղևորները։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը գործադրի նիստում, ներկայացնելով նախագծի հիմնական կարգավորումները, նշել է, որ ավտոմեքենային մեջ ՀԴՄ-ի տեղադրում չի նախատեսվում, անհատ վարորդները կկարողանան գրանցվել «Ես եմ» էլեկտրոնային հարթակում ու համապատասխան հեռախոսային հավելվածում, ստանալ հարկ վճարողի հաշվառման համարանիշ և յուրաքանչյուր պատվերի համար գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։